ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Հայ-վրացական աստղագիտական խորհրդակցություն

Հայ-վրացական աստղագիտական խորհրդակցություն
23.06.2013 | 21:29

Օգոստոսի 26-28-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի կունենա «Աստղերի անկայունությունը և էվոլյուցիան» թեմայով հայ-վրացական աստղագիտական կոլոքվիում (խորհրդակցություն)` նվիրված ակադ. Լ.Վ. Միրզոյանի 90-ամյակին:

Այս մասին տեղեկացնում են հայկական աստղագիտական ընկերությունից:
Նման միջոցառումների ավանդույթը դեռևս 1970-ական թթ. սկզբներին դրել է Վիկտոր Համբարձումյանը` ի նշան հայ-վրացական բարեկամության և աստղագիտության ոլորտում հայ-վրացական համագործակցության: Այդ կոլոքվիումների ընթացքում տեղի են ունենում գիտական նստաշրջաններ, քննարկումներ, ինչպես նաև մարզական միջոցառումներ և բարեկամական հանդիպումներ: Սովորաբար հայ-վրացական կոլոքվիումները ամեն տարի հաջորդում էին իրար` անցկացվելով մեկ Բյուրականում, մեկ Աբասթումանում (Վրաստանի ազգային աստղադիտարանում), և յուրաքանչյուր կողմից ներկայացվում էին շուրջ 15-ական զեկուցումներ վերջին տարիների արդյունքների վերաբերյալ: Սակայն 1980-ականներից սկսած կոլոքվիումներն անկանոն են անցկացվել, և արդյունքում այս տարվա կոլոքվիումն ընդամենը 14-րդն է: Նշենք նաև, որ թե՛ Համբարձումյանը և թե՛ Միրզոյանը մեծ ներդրում են ունեցել վրաց աստղագիտության զարգացման գործում. մասնավորապես նրանց շնորհիվ հաստատվել են մի շարք համագործակցության ծրագրեր, վրացի աստղագետները վերապատրաստվել են Բյուրականի աստղադիտարանում, Համբարձումյանը և Միրզոյանը եղել են նրանցից մի քանիսի գիտական ղեկավարները: Վերջին տարիներին էլ, մեր աստղագետները համագործակցության նոր ծրագրերով նպաստում են վրաց աստղագիտությանը. օրինակ ԲԱ և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտի ջանքերով հիմք դրվեց վրացական վիրտուալ աստղագիտությանը:

Դիտվել է՝ 3127

Մեկնաբանություններ